Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Armenian Books. ավելի քան 1,000 ստեղծագործությունն App store-ում
17/05/2014 11:52

Armenian Books. ավելի քան 1,000 ստեղծագործությունն App store-ում

2014 թ. մայիսի 1-ից App Store-ում արդեն հասանելի է Armenian Books անունով մի հավելված, որը ներկայացնում է մինչև 20-րդ դարի 30-ական թվականները ստեղծագործած հայ դասականների թվայնացված գործերը: Այն կազմված է 150-ից ավելի էլեկտրոնային գրքերից, որոնք ներառում են ավելի քան 1000 բազմաժանր ստեղծագործություն:

Հավելվածը հիանալի հնարավորություն է` ձեռք բերելու էլեկտրոնային մի մեծ գրադարան և ձեռքի տակ միշտ ունենալու հայ գրականության գոհարները` ցանկացած պահի ընթերցելու համար սիրված ստեղծագործությունները: Ժամանակակից աշխարհում, երբ տեխնոլոգիական առաջընթացը պարտադրում է նոր կենսակերպ, շատ հաճախ հնարավոր չէ ձեռքի տակ ունենալ ցանկալի գիրքը, իսկ թվայնացված ստեղծագործությունները համակարգչով կարդալիս հաճախ չեն ապահովում անհրաժեշտ հարմարավետություն: 

Armenian Books-ը զինված է բոլոր անհրաժեշտ կարգավորումներով, որոնք ընթերցողի համար ապահովում են հեռախոսով (iPhone) կամ պլանշետով (iPad) հնարավորինս հարմարավետ ընթերցանություն:

Ավելին տեսնելու համար կարող եք այցելել www.armenianbooks.org կայքը:

Հավելվածը ներբեռնելու համար հարկավոր է սեղմել հետևյալ հղումը. https://itunes.apple.com/am/app/armenian-books/id866985143?mt=8

Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: