Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google Search iOS հավելվածն ավելի «խելացի» է դարձել
14/05/2014 10:25

Google Search iOS հավելվածն ավելի «խելացի» է դարձել

iOS-ի համար նախատեսված Google Search հավելվածը համալրվել է մի շարք նոր հնարավորություններով:

Առաջին հերթին, օգտատերերը կարող են «զրուցել» հավելվածի հետ: Դրա համար անհրաժեշտ է պարզապես սեղմել բարձրախոսի կոճակն ու հարցեր տալ, օրինակ, եղանակի մասին:

Google Now-ն օգտատերերին կտեղեկացնի օգտատիրոջ նախընտրած թեմաներով հետաքրքիր հոդվածների, գալիք ուղևորությունների և սիրելի գրողների մասին: Արագացվել է նաև հավելվածում տեղեկատվության բեռնումը:

iOS 7 և ավելի բարձր տարբերակների օգտատերերը կարող են անվճարր ներբեռնել Google Search հավելվածն App Store-ից: