Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը պատրաստվում է թողարկել Galaxy S5 Active սմարթֆոնը
13/05/2014 18:15

Samsung-ը պատրաստվում է թողարկել Galaxy S5 Active սմարթֆոնը

Samsung ընկերությունը շարունակում է ընդլայնել Galaxy սմարթֆոնների շարքը: Մոտակա ժամանակներս այն կհամալրվի ևս մեկ՝ Galaxy S5 Active մոդելով: Սարքի աշխատանքի հիմքում ընկած է 2.5 ԳՀց հաճախականությամբ Snapdragon 801 քառամիջուկ պրոցեսորը, հագեցած է Adreno 330 գրաֆիկական չիպով, 2 Գբ օպերատիվ և 16 Գբ ներկառուցված հիշողությամբ, 2 Մպ դիմային և 16 Մպ հիմնական տեսախցիկներով, ինչպես նաև 1920х1080 պիքսել թույլատրությամբ 5.1 դյույմանի դիսփլեյով:

Սմարթֆոնն աշխատելու է TouchWiz գրաֆիկական ինտերֆեյսով Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով: Սպասվում է, որ Galaxy S5 Active-ը նույնպես կստանա ջրակայուն կորպուս և կլինի ավելի դիմացկուն, քան Galaxy շարքի նախորդ մոդելները: