Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
HTC ընկերությունը պատրաստում է Butterfly սմարթֆոնի թողարկմանը
09/05/2014 16:58

HTC ընկերությունը պատրաստում է Butterfly սմարթֆոնի թողարկմանը

Սմարթֆոններ և պլանշետներ արտադրող HTC թայվանական ընկերությունը պատրաստվում է ևս մի սարք թողարկել Butterfly բրենդի ներքո: Սպասվում է, որ սարքն ունենալու է 5 դյույմանի էկրան, պլաստիկ փայլուն կորպուս և, ամենայն հավանականությամբ, այն կստանա HTC B2 անվանումը:

Հայտնի է, որ սարքն առավելապես նախատեսվում է ասիական շուկաների համար, իսկ Եվրոպայում և ԱՄՆ-ում այն վաճառքի չի ներկայացվելու: Փոխարենը՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի շուկաներում ընկերությունը կներկայացնի համանման M8 Ace մոդելը:

Աղբյուրները նշում են, որ B2-ը հասանելի կլինի ավելի մատչելի գնով, քան HTC One M8 մոդելը: