Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ներկայացվել է Samsung Galaxy K zoom սմարթֆոնը
29/04/2014 14:10

Ներկայացվել է Samsung Galaxy K zoom սմարթֆոնը

K Zoom-ը ևս մի սմարթֆոն է Galaxy շարքից, որն իրենից ներկայացնում է Galaxy S5-ի և ֆոտոխցիկի միքս:

Նոր մոդելը հագեցած է 20.7 Մպ սենսորով, ինչպես նաև տասնանգամյա օպտիկական զումով և պատկերի կայունացման տեխնոլոգիայով` դեպի դուրս բացվող օբյեկտիվով, որը շատ հարմար է թույլ լուսավորության պայմաններում դինամիկ տեսարաններ նկարահանելու համար:

Galaxy K Zoom-ն ունի նաև 2 Մպ դիմային տեսախցիկ և քսենոնային լուսարձակում: Սարքի 4.8 դյույմանի դիսփլեյն ունի 1280×720 պիքսել թույլատրություն և պատրաստված է Super AMOLED տեխնոլոգիայով: Այն աշխատում է Exynos 5 Hexa վեց միջուկանի պրոցեսորով, ունի 2 Գբ օպերատիվ և 8 Գբ ներկառուցբած հիշողություն: Սմարթֆոնի չափսերը կազմում են 137.5×70.8×20.2 մմ, իսկ քաշը՝ 200 գրամ: Աշխատանքի հիմքում ընկած է նոր TouchWiz ինտերֆեյսով Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը:

Սմարթֆոնի վաճառքի մեկնարկի և գնի մասին տեղեկատվություն առայժմ չի հրապարակվում: