Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Նոր բջջային հավելվածն օգնում է ռեստորաններում կատարելագործել սպասարկումը
19/04/2014 09:00

Նոր բջջային հավելվածն օգնում է ռեստորաններում կատարելագործել սպասարկումը

Tacit Innovations սթարթափը ներկայացրել է մի հավելված, որի միջոցով հաճախորդները կարող են փնտրել և գտնել սննդի այն կետը, որը համապատասխանում է նրանց պահանջներին, պատվիրել սնունդը, ինչպես նաև փակել հաշիվը:

«Կարծում եմ՝ ռեստորաններում սպսարկոււմն իրականացվում է ոչ արդյունավետ տեխնոլոգիայով, ինչի հետևանքով անհնար է դառնում ապահովել անհրաժեշտ չափանիշները: Արդյունքում նվազում է նաև շահույթը: Անհրաժեշտ է ներմուծել նոր տեխնոլոգիա, որը ոչ միայն կօգնի ավելի դյուրին և արդյունավետ դարձնել հաճախորդների սպասարկումը, այլև կտրամադրի ռեստորանների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը», – նշել է Tacit Innovations ընկերության գլխավոր տնօրեն Քրիս Յուքենը:

Նոր տեխնոլոգիան ստացել է Maegan անվանումը: Առաջին սննդի կետը, որտեղ ինտեգրվել է հավելվածը, The Bauer Kitchen ռեստորանն է, որը գտնվում է Կանադայի Վաթերլոո քաղաքում: Դեռ մեկ շաբաթ էլ չէր անցել հավելվածի ներմուծումից հետո, իսկ արդյունքն արդեն ակնհայտ էր:

Սույն թվականի հունվարին Tacit Innovations սթարթափին հաջողվեց ստանալ մոտ 700 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են՝ BDC-ն և Hyperdrive-ը: Ապագայում Յուքենը պլանավորում է ընդլայնել Maegan հավելվածի օգտագործումը՝ ինտեգրելով այն մի շարք այլ ռեստորաններում:

Նշենք, որ Maegan հավելվածը մշակվել է BigBek հայկական ընկերության կողմից, որի Գլխավոր տնօրենն է հանդիսանում Գարեգին Գյուլասարյանը: BigBek-ը զբաղվում է տարատեսակ հավելվածների նախագծմամբ և մշակմամբ՝ իր ծառայությունները մատուցելով ամբողջ աշխարհում: Ընկերությունը ներկայումս էլ շարունակում է Tacit Innovations-ի հետ իր համագործակցությունը՝ զբաղվելով նաև այլ հավելվածների մշակմամբ: