374
21
2808
«ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է «All in 1» սակագնային փաթեթների շարքը

«ԱրմենՏել» ընկերությունը գործարկում է «All in 1» սակագնային փաթեթների շարքը

Ապրիլի 15-ին «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարեց իր նոր՝ «All in 1» (Բոլորը 1–ում) սակագնային փաթեթների շարքի մասին, որն ընդգրկում է  «All in 2500» (Բոլորը 2500-ում), «All in 3500» (Բոլորը 3500-ում), «All in 5500» (Բոլորը 5500-ում), «All in 7500» (Բոլորը 7500-ում) փաթեթները՝ նախատեսված հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար։

Հրավիրված շնորհանդեսի ժամանակ ներկայացնելով փաթեթները՝ «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը համոզմունք հայտնեց, որ նոր սակագնային փաթեթները շատ կարճ ժամանակում մեծ ժողովրդականություն կվայելեն, քանի որ ի սկզբանե ցուցաբերվել է համալիր մոտեցում. «Այստեղ բոլոր ծառայություններն ընդգրկված են մեկում բավականին մատչելի գներով, ինչը հերթական անգամ նվիրում է Beeline բաժանորդներին հարազատների և մտերիմների հետ շփվելու ավելի շատ ժամանակ», - նշեց Անդրեյ Պյատախինը:

Նա նաև տեղեկացրեց, որ միանալով «All in 2500» սակագնային փաթեթին և վճարելով ամսական 2500 դրամ՝ Beeline բաժանորդները կարող են 10.000 րոպե խոսել Beeline ցանցի ներսում, ինչպես նաև նրանց կտրամադրվի 50 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջային ցանցեր։ Փաթեթում նաև ներառված է 250 ՄԲ GPRS ինտերնետ և 150 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր ցանցեր։  «All in 7500» սակագնային փաթեթում ներառված է 250 րոպե խոսելաժամանակ դեպի այլ ցանցեր, 2500 ՄԲ GPRS ինտերնետ և 1000 SMS հաղորդագրություն։

Փաթեթում ներառված ծառայությունների մնացորդը կարելի է ստուգել զանգահարելով 067406 համարին: Բաժանորդը կստանա SMS հաղորդագրություն, որտեղ նշված կլինի րոպեների մնացորդը ցանցի ներսում, րոպեների մնացորդը դեպի այլ ցանցեր, փաթեթում ներառված SMS-ների և ՄԲ-երի մնացորդը:

Վերը նշված բոլոր սակագնային փաթեթներում, ներառված րոպեները, SMS-ները, ՄԲ-ները սպառելուց հետո դեպի Beeline բջջային ցանց տեղական զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի է 5 դր, դեպի այլ ֆիքսված և տեղական բջջային զանգեր՝ 30 դրամ, իսկ 1Mb փոխանցված/ստացված տվյալների արժեքը՝ 5 դրամ։

«All in 1» սակագնային փաթեթների շարքում ընդգրկված տարիֆային բոլոր փաթեթների համար հասանելի է Beeline Բոնուս ծրագիրը, ինչպես նաև «Ինտերնետ Փաթեթ» և «Իմ մեղեդին» ծառայությունները։ Անցումն այլ սակագնային փաթեթներից բաց է։

Սակագնային փաթեթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, զանգահարելով 0611 անվճար հեռախոսահամարին կամ այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ:

 

Կարճ հասցե: geek.am/u/3635.html
Beeline Հեռահաղորդակցություն Անդրեյ Պյատախին Արմենտել SMS All in 1 GPRS սակագնային փաթեթ Beeline

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram