Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Facebook-ի բջջային հավելվածում հաղորդագրություններ ուղարկել այսուհետ հնարավոր կլնի միայն Messenger-ի միջոցով
10/04/2014 13:23

Facebook-ի բջջային հավելվածում հաղորդագրություններ ուղարկել այսուհետ հնարավոր կլնի միայն Messenger-ի միջոցով

Facebook-ն իր բջջային հավելվածից հեռացնելու է չաթը՝ ստիպելով օգտատերերին ներբեռնել Messenger-ը: Որոշ օգտատերեր արդեն ստացել են փոփոխությունների մասին ծանուցումը, իսկ մյուսներին չաթի ծառայությունները դեռևս հասանելի են: Այդուհանդերձ, Messenger-ը ներբեռնելու համար նրանք ունեն ընդամենը երկու շաբաթ ժամանակ, որից հետո հաղորդագրություններ ուղարկելու ծառայությունը կանհետանա հիմնական հավելվածից:

Փոփոխությունները շրջանցելու միակ տարբերակը Android օպերացիոն համակարգի հին տարբերակի օգտագործումն է, քանի որ Messenger հավելվածը համատեղելի չէ վերջինիս հետ:

Հաղորդակցվելու այս նոր և ամենակարևորը՝ պարտադիր տարբերակն, անկասկած, դժգոհություն կառաջացնի սոցիալական ցանցի օգտատերերի մոտ, քանի որ շատերը միանգամայն անիմաստ են համարում Facebook-ի մի քանի հավելվածների ներբեռնեւմը: