Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Adobe-ը Lightroom հավելվածը կգործարկի նաև iPad-ի համար
08/04/2014 21:55

Adobe-ը Lightroom հավելվածը կգործարկի նաև iPad-ի համար

Lightroom հավելվածի օգտատերերն այժմ կարող են մշակել իրենց նկարները նաև iPad-ի միջոցով: Նոր գործարկված տարբերակը, որը հիմնված է Adobe-ի ամպային ծառայության վրա, հնարավորություն կտա Lightroom desktop տարբերակում իրականացրած մշակումները կիրառել նաև iPad-ի հավելվածում և հակառակը: 

IPad-ի համար նախատեսված Lightroom հավելվածը ստեղծվել է desktop տարբերակի հնարավորություններրը տարածելու համար: Հավելվածում կիրառվում է ժեստերի միջոցով կառավարման մեխանիզմը: Այն հագեցած չէ desktop տարբերակի բոլոր գործիքներով, սակայն գունային տոները մշակելու համար նախատեսված հիմնական և անհրաժեշտ գործիքներն առկա են, ներառյալ՝ կոնտրաստը, հստակությունը և խտությունը:

Հավելվածն անվճար է, սակայն ներբեռնելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել Adobe-ի Photoshop Photography Program ծրագրին, որի ամսական արժեքը կազմում է 9.99 ԱՄՆ դոլար: Այն կարելի է ներբեռնել iOS App Store-ից: