Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հավելվածների կայունությամբ Android օպերացիոն համակարգը գերազանցում է iOS-ին
07/04/2014 14:27

Հավելվածների կայունությամբ Android օպերացիոն համակարգը գերազանցում է iOS-ին

Crittercrism վերլուծական ընկերությունը հրապարակել է օպերացիոն համակարգից կախված բջջային հավելվածների ուսումնասիրության արդյունքները: Վերլուծության համար օգտագործվել են մեկ միլիարդ ամսական օգտատերերի տվյալները:

Ներկայացված վարկանիշների համաձայն` iOS հավելվածների ներբեռման ժամանակ խափանումների քանակն ավելի շատ է, քան Android օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածների ներբեռնման ժամանակ:

Android օպերացիոն համակարգի տարբերակներից ամենակայունը համարվել է 4.4 KitKat-ը, իսկ «ամենադիմացկուն» սարքը՝ Samsung Galaxy S4 սմարթֆոնը, որը գրանցել է հավելվածների խափանման ընդամենը 0,9%: Ամենից անկայուն Android-սարքը Nexus 7 պլանշետն է՝ 1,7% խափանումներով:

iOS-սարքերից ամենակայունը համարվել է արտադրությունից դուրս եկած iPhone 5 սմարթֆոնը, իսկ ամենից անկայունը՝ iPad 2 պլանշետը: Հարկ է նշել, որ Apple ընկերությանը հաջողվել է կայունացնել իր բջջային օպերացիոն համակարգը՝ iOS 7.0 տարբերակի 2,1% խափանումները նվազեցնելով մինչև 1,6% iOS 7.1 տարբերակում:

Ամենից անկայունն են ճանաչվել խաղերը, որոնց ներբեռնման փորձերից միջինում 4,4%-ն ավարտվում է խափանումներով, իսկ ամենահուսալին e-commerce ծրագրերն են՝ 0,4% ցուցանիշով:

Crittercism ընկերությունը խորհուրդ է տալիս ավելի մեծ ուշադրություն հատկացնել բջջային հավելվածների կայունությանն ու ծրագրերի աշխատանքի արագությանը, քանի որ խափանումների պատճառով ընկերություւնները կարող են հսկայական ծավալների հասնող ֆինանսական կորուստներ ունենալ: