Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nokia-ն ներկայացրել է Lumia սմարթֆոնների շարքը
03/04/2014 17:34

Nokia-ն ներկայացրել է Lumia սմարթֆոնների շարքը

Microsoft Build կոնֆերանսի շրջանակներում ֆիննական Nokia ընկերությունը ներկայացրել է Lumia 630, Lumia 635 և Lumia 930 սմարթֆոնները, որոնք աշխատելու են Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով:

Nokia Lumia 930 սմարթֆոնն ունի օպտիկական կայունացմամբ 20 Մպ PureView տեսախցիկ և 1920×1080 պիքսել թույլատրությամբ 5 դյույմանի ClearBlack դիսփլեյ: Սարքը հագեցած է 2 Գբ հիմնական և 32 Գբ ներկառուցված հիշողությամբ, իսկ աշխատանքի հիմքում ընկած է 2.2 Գհց հաճախականությամբ Snapdragon քառամիջուկ պրոցեսորը: Սմարթֆոնը վաճառքի կներկայացվի 2014 թվականի հունիսին, իսկ գինը կկազմի 599 ԱՄՆ դոլար:

Lumia 630 և 635 մոդելները պատկանում են ավելի ցածր գնային սեգմենտի: Դրանք նույնպես աշխատում են Snapdragon քառամիջուկ պրոցեսորով, սակայն էկրանի անկյունագծի երկարությունը կազմում է 4.5 դյույմ: Հասանելի կլինեն Lumia 630-ի ինչպես մի քարտանի, այնպես էլ երկքարտանի տարբերակները, իսկ Lumia 635-ը կունենա 4G/LTE կապի հնարավորություն: Nokia Lumia 630-ը վաճառքի կներկայացվի մայիսին, իսկ Lumia 635-ը հասանելի կլինի ամռանը`189 ԱՄՆ դոլարով: Երկու մոդելներն էլ լինելու են Windows Phone 8.1 հիմքով առաջին սարքերը:

Սմարթֆոններում գործելու է Health and Fitness հավելվածը, որը հետևում է օգտատիրոջ ակտիվությանը: