Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայտնի են ASUS Phonepad 7 պլանշետֆոնի առանձնահատկությունները
31/03/2014 17:25

Հայտնի են ASUS Phonepad 7 պլանշետֆոնի առանձնահատկությունները

Բջջային տեխնիկայի ներկայիս շուկան կարող է առաջարկել ցանկացած ճաշակի համապատասխան սարք, սակայն այսպես կոչված պլանշետաֆոնները կամ ֆաբլեթներն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում շուկայում: Մի կողմից դրանց կարելի է դասել սմարթֆոնների շարքին, սակայն ֆաբլեթների հսկայական չափսերը հետ են մղում պոտենցիալ գնորդներին, և նրանք ի վերջո նախընտրում են ձեռք բերել համեմատաբար ավելի կոմպակտ և օգտագործման համար ավելի հարմար սարքեր: Մյուս կողմից, պլանշետներն են, որոնք ունեն նույն առանձնահատկությունները և ընդամենը մեկ առավելություն՝ 3G կապի հնարավորություն, սակայն պլանշետֆոններից շատ ավելի թանկ արժեն: Եվ այստեղ հարց է ծագում՝ արդյո՞ք արժե խուսափել ֆաբլեթներից, թե ավելի նպատակահարմար է դրանցով փոխարինել պլանշետներն ու սմարթֆոնները: Պատասխանն է՝ միանշանակ այո, և այն բացատրվում է ASUS Phonepad 7-ի օգտագործման փորձով:

Սարքն ունի 1280×800 թույլատրությամբ 7 դյույմանի էկրան, աշխատանքի հիմքում ընկած է 1.6 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ Intel Atom Z2560 պրոցեսորը: Պլանշետֆոնը հագեցած է 1 Գբ օպերատիվ հիշողությամբ, ինչպես նաև Bluetooth 3.0 և WiFi (802.11 a/b/g/n) կապերի հնարավորությամբ: Դիմային տեսխցիկն ունի 1.2 Մպ թույլատրություն, իսկ 5 Մպ հիմնական տեսախցիկը հնարավորություն է տալիս նկարահանել Full HD թույլատրությամբ տեսանյութեր:

ASUS Phonepad 7-ը կշռում է 328 գրամ: Չնայած ֆաբլեթի պլաստիկ կորպուսին՝ այն բավականին ամուր տեսք ունի: Պլանշետաֆոնի գնի և վաճառքի մեկնարկի մասին տեղեկություններ դեռևս չեն հրապարակվել: