Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մարտի 31-ին Samsung Galaxy S5-ը պաշտոնապես կներկայացվի Հայաստանում
29/03/2014 17:42

Մարտի 31-ին Samsung Galaxy S5-ը պաշտոնապես կներկայացվի Հայաստանում

«Samsung Electronics» ընկերությունը հայտարարում է  իր նոր դրոշակակիր սմարթֆոնի` Samsung Galaxy S5 , հայկական շուկա մուտք գործելու մասին: Շնորհանդեսը կկայանա մարտի 31-ին Մաշտոցի 15 հասցեում գտնվող  «Samsung Electronics»  ֆիրմային խանութ-սրահում:

Այս կապակցությամբ  «Samsung Electronics»  ընկերությունը հայ սպառողին ցանկանում է ներկայացնել նոր ակցիա: Նախնական գրանցում կատարելով «Samsung»-ի պաշտոնական գործընկերների   վաճառասրահներում, ապրիլի 1-ից 10-ը, դուք կստանաք նվեր S-View cover նորարար պատյանը: Ակցիան գործում է նախնական պատվերը կատարած գնորդների համար`մինչև ապրիլի 18-ը ներառյալ:

Samsung Galaxy S5  սմարթֆոնի նկարագրությունը.

• Samsung Galaxy S5  -ի առաջնային  առավելություններից մեկը 5.1 HD Super Amoled էկրանն է, ինչի շնորհիվ տեսահոլովակների և նկարների դիտումը դառնում է հաճելի զբաղմունք  յուրաքանչյուրի համար: Այս ամենի հետ մեկտեղ, նոր սմարթֆոնը ավելի քիչ էներգիա է ծախսում:

• Հզոր առաջադեմ տեսախցիկ: 16 mp  տեսախցիկն  իր մեջ ներառում է  Real –time HDR և Auto Focus  ֆունկցիաները, ինչի արդյունքում, Ձեր լուսանկարներն ավելի վառ և տպավորիչ կդառնան:

• S Health 3.0 ծրագիրը, որը սմարթֆոնի ոչ պակաս կարևոր բնութագրիչներից մեկն է, ստեղծված է, որպեսզի ավելի դյուրին դարձնի Ձեր ամենօրյա վարժությունները և հետևի Ձեր առողջությանը: Սմարթֆոնի այս ֆունկցիան կարևորվում է նաև նրանով, որ իր մեջ առկա սենսորի շնորհիվ դուք կարող եք ստուգել Ձեր սրտի աշխատանքը: Նոր սմարթֆոնը նպաստում է  Ձեր   առողջ ապրելակերպին:

• Գերարագ ինտերնետ: Galaxy S5-ը  օժտված է ներբեռնման արագացուցիչով, ինչի շնորհիվ դուք կօգտվեք գերարագ ինտերնետից:

• Ջրի և փոշու վնասակարությունն այլևս անցյալում է: Ջուրը կամ փոշին այլևս  խնդիր չեն հանդիսանում Ձեր սմարթֆոնի համար:

• Մատնահետքի ճանաչում: Մատնահետքի ճանաչման միջոցով Ձեր սմարթֆոնում պարունակվող տեղեկատվությունը ավելի պաշտպանված կլինի: