Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Asus ընկերությունը ներկայացնում է PadFone X սմարթֆոնի և պլանշետի հիբրիդը
26/03/2014 12:25

Asus ընկերությունը ներկայացնում է PadFone X սմարթֆոնի և պլանշետի հիբրիդը

Ավելի վաղ Asus ընկերությունը ներկայացրել էր իր նոր PadFone X հիբրիդը, իսկ այժմ հայտնի են դարձել գադջեթի առանձնահատկությունները: Այն աշխատելու է 2,3 ԳՀց հաճախականությամբ Snapdragon 800 քառամիջուկ պրոցեսորով, ունենալու է 1920×1080 պիքսել թույլատրությամբ 5 դյույմանի Full HD դիսփլեյ, 2 Գբ օպերատիվ հիշողություն, 4G LTE կապի հնարավորություն, իսկ աշխատանքի հիքում ընկած է լինելու Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը:

Իսկ ինչ վերաբերում է պլանշետին, որին միանում է սմարթֆոնը, սարքի 1920×1200 թույլատրությամբ դիսփլեյի անկյունագիծը կազմելու է 9 դյույմ:

PadFone X հիբրիդի վաճառքի մեկնարկի և գնի մասին տեղեկություններ դեռևս չկան: