Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple մտադիր է գործարկել iTunes Android-ի համար
24/03/2014 20:41

Apple մտադիր է գործարկել iTunes Android-ի համար

Համացանցում տարածվող լուրերի համաձայն Apple ընկերությունը, որպես իր երաժշտական բիզնեսի զարգացման հնարավոր ուղղություն է դիտարկում նաև Android-ի համար iTunes համակարգի գործարկումը: Իհարկե Apple-ի և Google-ի միջև սուր մրցակցություն գոյություն ունի, սակայն մասնագետների կարծիքով iTunes Store-ում երաժշտության վաճառքի ծավալների անկումը կարող է ստիպել Apple-ին, իր երաժշտական ծառայությունները տարածել նաև Android-ից օգտվողների վրա: Հավելենք, որ 2013թ.-ին, վերջին 10 տարում առաջին անգամ, iTunes Store-ում երաժշտության վաճառքի ծավալները նվազել են: