Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Explay ընկերությունը թողարկում է Explay Hit մոդելի սմարթֆոն
24/03/2014 20:25

Explay ընկերությունը թողարկում է Explay Hit մոդելի սմարթֆոն

Explay ընկերությունը հայտարարել է Explay Hit երկքարտանի բյուջետային սմարթֆոնի թողարկման մասին: Այն վաճառքի կներկայացվի մինչ այս ամսվա վերջ:

Սարքն ունի 800х480 պիքսել թույլատրությամբ 4 դյույմանի սենսորային դիսփլեյ, 256 Մբ հիմնական և 512 Մբ ներկառուցված հիշողություն, microSD անցք, ինչպես նաև Wi-Fi և Bluetooth v4.0 կապերի հնարավորություն: Սմարթֆոնի աշխատանքի հիմքում ընկած է 1 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ պրոցեսորը:

Explay Hit-ի չափսերը կազմում են 127,8 x 54,1 x 11,4 մմ, իսկ քաշը` 123 գրամ: Այն հագեցած է հիմնական 2 Մպ և դիմային VGA տեսախցիկներով: Սարքն աշխատում է Android 4.2 օպերացիոն համակարգով: