Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
ZTE Nubia X6. 6,44 դյույմանի դիսփլեյով ֆաբլեթ
24/03/2014 10:00

ZTE Nubia X6. 6,44 դյույմանի դիսփլեյով ֆաբլեթ

Ինչպես հայտնի է դարձել չինական կայքերից մեկում հրապարակված տեղեկատվությունից, ի տարբերություն Nubia R մոդելի, Х6-ը բավականին մեծ էկրանով ֆաբլեթ է, որի անկյունագծի երկարությունը կազմում է 6.44 դյույմ: Այսպիսով, վերջինս դառնում է Sony Xperia Z Ultra-յի գլխավոր մրցակիցը:

Ֆաբլեթի էկրանը պատրաստված է TFT տեխնոլոգիայով և ունի Full HD թույլատրություն: Դիսփլեյի չափից դուրս մեծ լինելը բացասաբար է անդրադարձել սարքի չափսերի և քաշի վրա: Այն կշռում է 220 գրամ, իսկ չափսերը կազմում են 175.9 x 89 x 7.9 մմ: Աշխատանքի հիմքում ընկած է 1,7 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսորով և 2 Գբ օպերատիվ հիշողությամբ հարթակը: Nubia X6-ն աշխատում է Android 4.3 օպերացիոն համակարգով և ունի օպտիկական կայունացման համակարգով հագեցած 8 Մպ տեսախցիկ: