Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Չինաստանում HTC Desire 816 սմարթֆոնի ավելի քան 1 միլիոն պատվեր է գրանցվել
19/03/2014 10:02

Չինաստանում HTC Desire 816 սմարթֆոնի ավելի քան 1 միլիոն պատվեր է գրանցվել

Բոլորին արդեն հայտնի էր HTC Desire 816 միջին դասի սմարթֆոնի մեծ պահանջարկի մասին: Իսկ վերջերս հայտնի դարձավ, որ այս սարքի նախնական պատվերները գերազանցել են 1 միլիոն ցուցանիշը: Ինչպես և Nokia X-ի դեպքում, Desire 816-ի պատվերի դեպքում ևս օգտատերերից կանխավճար ու կայքում գրանցվել չի պահանջվում, այդ իսկ պատճառով միանշանակ անհնար է ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր նախապես պատվիրել են սմարթֆոնը, այնուհետև կգնեն այն:

Հիշեցնենք, որ HTC Desire 816-ը միջին դասի սմարթֆոն է, որի աշխատանքի հիմքում ընկած է 1,6 ԳՀց հաճախականությամբ Adreno 305 գրաֆիկայով Snapdragon 400 քառամիջուկ պրոցեսորը: Սարքն ունի 1,5 Գբ օպերատիվ և 8 Գբ ներկառուցված հիշողություն, 720 x 1280 պիքսել թույլատրությամբ 5,5 դյույմանի սենսորային դիսփլեյ, ինչպես նաև 13 Մպ և 5 Մպ տեսախցիկներ: Հագեցած է microSD պորտով, Bluetooth 4.0 և Wi-Fi 802.11 b/g/n մոդուլներով: