374
21
2808
iPhone 6-ին սպասելիս

iPhone 6-ին սպասելիս

Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիաները մեծ փոփոխություններ են մտցնում կյանքում, ապրելակերպում և ինչպես պարզվում է նաև օրացույցների մեջ: Սուրբ ծննդյան, Զատկի, Ամանորի, Անկախության, Հանրապետության, Երեխաների պաշտպանության օրերի հետ միասին այժմ գոյություն ունի նաև նոր iPhone-ի թողարկման օր, որին շատերը գիտակցաբար կամ անգիտկցաբար սպասում են:

Նոր iPhone-ի թողարկմանը նախորդում են «սպասման» արարողությունները: Ամեն ինչ սկսվում է նախորդ iPhone-ի թողարկումից մեկ-երկու ամիս անց, երբ համացանցում սկսում են տարածվել նոր iPhone-ի կոնցեպտների նկարները և բնութագրիչները: Բազմաթիվ դիզայներներ, լրագրողներ, մասնագետներ և փորձագետներ փորձում են կռահել, թե ինչ նորամուծություններ կլինեն նոր iPhone-ում: Apple-ի կողմից պարբերաբար իրականացվող տեղեկատվական արտահոսքերը միայն ավելի են բորբոքում մարդկանց երևակայությունը: Սույն գործընթացքը գագաթնակետին է հասցվում նոր iPhone-ի թողարկման պահին` վերածվելով Apple-ի խանութների դիմաց բազմահազարանոց հերթերի, և իհարկե, միլիոնավոր iPhone-ների վաճառքների:



Այս տարի մենք սպասում ենք iPhone 6-ին, և ամեն ինչ ընթանում է վերոնշյալ սցենարով: Համացանցն արդեն ողողված է անհատ դիզայներների և դիզնայներական ընկերությունների կողմից ստեղծված կոնցեպտներով և iPhone 6-ի նկարագրությամբ: Պարբերաբար արտահոսքեր են լինում Apple-ի և սմարթֆոնները հավաքող Foxconn ընկերության կողմից:

Լուրերի համաձայն, iPhone 6-ի թողարկումը կարող է կայանալ այս տարվա հուլիս ամսին: Apple-ը միանգամից կթողարկի iPhone 6 շարքի մի քանի մոդել` 4.7 - 5.5" տրամագծով էկրանով: Էկրանը պատված կլինի շափյուղայից (sapphire, сапфир) պատրաստված պաշտպանիչ շերտով, նշվում է, որ Apple-ը կհրաժարվի Gorilla Glass տեխնոլոգիայից:

Սմարթֆոնը զինված կլինի Apple A8 (64 bit) պրոցեսորով, ներկառուցված հիշողության ծավալը կհասցվի 128 GB-ի, իսկ օպերատիվ հիշողությունը` 2GB: iPhone 6-ը կամ iPhone Air-ը զինված կլինի Retina դիսփլեյով, որի կետայինությունը կկազմի 1920x1080 4.7" դիսփլեյի և 2272x1280` 5.5" դիսփլեյի համար: Հիմնական տեսախցիկը կլինի 8MP, իսկ դիմայինը` 3.2MP: iPhone 6-ը զինված կլինի 1800 mAh հզորությամբ մարտկոցով:

Տեղեկություններ կան, որ Foxconn գործարանն արդեն հարյուրից ավել iPhone 6 է արտադրել և դրանք այժմ փորձարկվում են Apple-ի մասնագետների կողմից:

Կարճ հասցե: geek.am/u/3373.html
Apple Video Apple ԱՄՆ Retina iPhone Չինաստան Foxconn Սմարթֆոններ պլանշետաֆոն iPhone 6 iPhone Air Apple A8 Sapphire Gorilla Glass Smartphones Photo Video

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2561 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները կաշխատեն հանգստյան և տոն օրերին

Beeline-ի հաճախորդները դեկտեմբերին՝ նախատոնական շրջանում կկարողանան իրենց բոլոր հարցերով դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակներ նաև հանգստյան օրերին։ Մինչև Ամանոր Երևանի և Հայաստանի խոշոր քաղաքների գրասենյակների ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ և հասանելի Facebook՝ Ռոստելեկոմի բաժանորդների համար

«Ռոստելեկոմ»-ը հայաստանյան օգտատերերի համար նորանոր տեխնոլոգիական լուծումներ է գործարկում՝ բարձրացնելով ամենահաճախ օգտագործվող ռեսուրսների հասանելիությունն ու ցանցի արագագործությունը։Ընկերությունը Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ կնքված համաձայնագրի արդյունքում «Ռոստելեկոմ»-ի ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram