Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Motorola սմարթֆոնների շարքում Moto G-ն ճանաչվել է «ամենահաջողակը»
28/02/2014 22:08

Motorola սմարթֆոնների շարքում Moto G-ն ճանաչվել է «ամենահաջողակը»

Motorola ընկերությունը միանշանակ չի սխալվել`թողարկելով ոչ այնքան թանկարժեք Moto G Android սմարթֆոնը:  

Ընկերության արտադրանքի մարքեթինգի գծով փոխտնօրեն Ռիկ Օստերլոխի խոսքերով՝ Moto G-ն դարձել է Motorola-ի «ամենահաջողակ» և ամենամեծ ծավալներով վաճառվող սմարթֆոնը:

 Նա նշել է, որ ընկերությունը շահույթ է ստանում վաճառված յուրաքանչյուր սմարթֆոնից, իսկ այժմ, երբ Motorola-ն վաճառվել է չինական Lenovo ընկերությանը, ավելի մեծ շահույթ է ակնկալվում:

Motorola ընկերության «հաջողությունը»` Moto G-ն, բավական օրինաչափ տեսք ունի: Սմարթֆոնում հաջողվել է համատեղել բարձր որակը, ժամանակակից օպերացիոն համակարգն ու մատչելի գինը: Ահա թե ինչու Moto G մոդելի թողարկման առաջին իսկ պահից այն շատ ջերմ է ընդունվել շուկայում: