Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել է FireFox օպերացիոն համակարգով առաջին Huawei սմարթֆոնը
28/02/2014 22:02

Ներկայացվել է FireFox օպերացիոն համակարգով առաջին Huawei սմարթֆոնը

Huawei ընկերությունը Mobile World Congress 2014-ի շրջանակներում ներկայացրել է Huawei Y300 սմարթֆոնը, որի աշխատանքի հիմքում ընկած է FireFox օպերացիոն համակարգը: Ընդ որում, այս նոր սարքավորումը պետք չէ խառնել հին Ascend Y300 Android-մոդելի հետ: Firefox OS 1.1 հարթակով այս սմարթֆոնն ունի 800×480 պիքսել թույլատրությամբ 4 դույմանի սենսորային դիսփլեյ, աշխատում է 1 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 8225 երկմիջուկ պրոցեսորով, որը 512 Մբ օպերատիվ հիշողության հետ համատեղ ապահովում է սարքի բավական արագ աշխատանքը:

Բացի այդ, Huawei Y300-ն ունի դիմային` VGA և ետին`5 Մպ տեսախցիկներ, ինչպես նաև Bluetooth 2.1 և Wi-Fi 802.11n ցանցերի ապահովում: Firefox OS ծրագրային հարթակը, որով սմարթֆոնն աշխատում է, ստեղծվել է HTML5 ստանդարտներով և նախատեսված է ոչ այնքան թանկարժեք գադջեթների համար: