Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը ներկայացրել է Galaxy S5 սմարթֆոնը
25/02/2014 11:08

Samsung-ը ներկայացրել է Galaxy S5 սմարթֆոնը

Samsung կորպորացիան վերջապես ներկայացրել է երկար սպասված Galaxy S5 սմարթֆոնը: Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն սմարթֆոնը պետք է օժտված լիներ մատնահետքերի սենսորով, սմարթֆոնը նաև պետք է լիներ ջրադիմացկուն և փոշուց պաշտպանված: Սպասվում էր նաև, որ տեսախցիկը կլինի 16Mpixel: Տեսնենք, թե սպասումներից ինչն իրականացավ:

Samsung-ի նոր մոդելրը թարմացված դիզայն ունի, սակայն ցանկացած օգտագործող միանգամից կկռահի, որ սա Galaxy S մակնիշի առաջատար սմարթֆոն է: Սմարթֆոնն աշխատում է Android 4.4 Kitkat օպերացիոն համակարգով: Էկրանը` Full HD 1080p, (1920 x 1080px) կետայինությամբ` Super AMOLED, տրամագիծը` 5.1″: Եվս մեկ նորարարություն է ջրադիմացկունությունը և փոշուց պատշպանված լինելը` IP67 ստանդարտ, Galaxy S շարքի նախկին մոդելները նման հատկություններ չունեին:

Մատնահետքերի սենսորի մասին լուրերը նույնպես համապատասխանում են ճշմարտությանը: Galaxy S5-ն օժտված է նման սենսորով, որն օգնում է ոչ միայն պաշտպանել հեռախոսն անթույլատրելի մուտքից (Apple iPhone 5S / Touch ID համակարգի նման), այլ նաև անվտանգ օգտվել Paypal վճարային համակարգից:

Սմարթֆոնի վրա տեղադրված է ևս մեկ չափազանց հետաքրքիր սենսոր, որը հնարավորություն ունի չափելու օգտագործողի սրտի զարկերի քանակը: Գործողությունն իրականացնելու համար օգտագործողը պետք է մատը մոտեցնի սենսորին, որն էլ S-Health 3.0 հավելվածի միջոցով կչափի զարկերի քանակը: S-Health 3.0 հավելվածը նաև «անձնական մարզիչի» ֆունկցիա կարող է կատարել:

Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 800 քառամիջուկ 2,5GHz  պրոցեսորով և 2Gb օպերատիվ հիշողությամբ: Սմարթֆոնը հնարավորություն ունի հիշողությունն ավելացնել ավելացնել մինչև 64Gb ծավալով` microSD քարտ: Տեսախցիկը 16Mpixel է, որն հնարավորություն ունի տեսագրելու Ultra HD (վայրկյանում 30 կադր) և HDR որակի տեսանյութեր: Տեսախցիկին ավտոֆոկուսի համար անհրաժեշտ է միայն 0.3 վայրկյան: Առջևի տեսախցիկն իր հետթին օժտված է 2.1Mpixel կետայինությամբ:

Galaxy S5-ն օժտված է կապի բավական լայն հնարավորություններով` Wi-Fi 802.11ac, 2X2 MIMO,  LTE (Category 4, до 150/50 Mbit/s), իսկ Download Booster ֆունկցիան հնարավորություն է տալիս ներբեռնումներ կատարել միանգամից օգտագործելով և Wi-Fi-ը և LTE-ն: Սմարթֆոնի մարտկոցն ունի 2800 mAh հզորություն:

Սմարթֆոնի վաճառքները կմեկնարկեն այս տարվա ապրիլ ամսից: Galaxy S5-ը կթողարկվի հետևյալ գույներով` սև, սպիտակ, երկնագույն և պղնձաոսկեգույն: