Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱրմենՏել»-ը ներդնում է քաղաքային հեռախոսահամարների 010-60-ХХ-ХХ նոր համարաշարք
23/01/2014 19:13

ԱրմենՏել»-ը ներդնում է քաղաքային հեռախոսահամարների 010-60-ХХ-ХХ նոր համարաշարք

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է քաղաքային հեռախոսակապի 010-60-ХХ-ХХ նոր համարաշարքի գործարկման մասին։

Նոր քաղաքային կապի հեռախոսահամարները կարող են միացնել այն հաճախորդները, ովքեր ապրում են Երևան քաղաքի Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջաններում։

«Հաշվի առնելով Երևանի կենտրոնում ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը, մենք որոշեցինք գործարկել նոր համարների շարք։ Այն նկատելիորեն կընդլայնի մեր ընկերության տեխնիկական հնարավորությունները և հասանելի կդարձնի Beeline պարզ և մատչելի ծառայությունները ինչպես ինտերնետից օգտվող բազմաթիվ օգտատերերի, այնպես էլ Beeline քաղաքային հեռախոսակապի կորպորատիվ և մասնավոր հատվածի հաճախորդների համար»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընկերությունից նաև տեղեկացնում են, որ մայրաքաղաքում Beeline քաղաքային հեռախոսակապի բոլոր բաժանորդներն օգտվում են թվային կապից, իսկ թվայանացման մակարդակը ողջ հանրապետությունում կազմում է 86%։

Հիշեցնենք, որ 2013թ.-ի վերջին «ԱրմենՏել»  ընկերությունը նշել էր Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսային ցանցի հիմնադրման 100-ամյակը։

Ֆիքսված հեռախոսակապի միացման միանվագ վարձը կազմում է 2400 դրամ։

Ֆիքսված հեռախոսակապի միացման, միջազգային և միջքաղաքային կապի սակագների մասին հավելյալ տեղեկատվությունների համար այցելել www.beeline.am կայք: