Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
SKVONE. առաջին ՀԱԿԱսմարթֆոնը
16/01/2014 18:34

SKVONE. առաջին ՀԱԿԱսմարթֆոնը

Թրեյլերների Ստուդիայի աշխատակիցները հայտնել են իրենց նոր նախագծի՝ հակասմարթֆոն Skvone-ի մասին, որը շուկայում կհայտնի արդեն այս տարվա աշնանը: Այս հեռախոսն իր մեջ պարունակելու է միայն նվազագույն անհրաժեշտ ֆունկցիաները:

Նախագծի հեղինակները կարծում են, որ օրեցօր պլանշետների օգտատերերն ավելի հաճախ են իրենց հետ վերցնում իրենց պլանշետները, ինչի արդյունքում բազմաֆունկցիոնալ հեռախոսների անհրաժեշտությունը նվազում է, սակայն, արտադրողները կարծես չեն էլ նկատում այդ ամենը և ավելի ու ավելի են ծանրաբեռնում հեռախոսները տարատեսակ ֆունկցիաներով՝ նվազեցնելով դրանց հիմնական ֆունկցիաների արդյունավետությունը:

Նախագծի հեղինակները տեղեկացրել են, որ Skvone-ը կոճակներ է ունենալու և չի ունենալու տեսախցիկ, մենյու և այլ կարգավորումներ: Բացի զանգելու և հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից, կլինի ևս 2 ֆունկցիա՝ զարթուցիչ և վիբրոզանգ:

Եվս մի հետաքրքիր փաստ՝ «վերև» և «ներքև» կոճակների միջև ընկած հատվածը սենսորային է լինելու, ինչը գրանցված հեռախոսահամարների ցանկով արագ շարժվելու հնարավորություն կտա:

Կոճակները հիմնականում նախատեսված են ձեռնոցներով օգտվելու համար: Երբ օգտատերը սեղմում է կոճակներից որևէ մեկը, սենսորային դաշտն ավտոմատ կերպով արգելափակվում է, ինչը թույլ է տալիս խուսափել սխալ հպումներից: Եթե հեռախոսից օգտվում են «մերկ» ձեռքերով, 2 վայրկյանի ընթացքում սենսորային դաշտը կրկին ակտիվանում է:

Skvone-ը չափսերով փոքր է (95×45×7 մմ), բայց ունի համեմատաբար մեծ կոճակներ:

Մարտկոցը շարժական չէ, այն լիցքավորվում է micro-USB-ի միջոցով:

Այն 30 օր շարունակ լիցքավորված է մնում: