374
21
2808
Orange-ի ցանցը Հայաստանում լավագույնն է սմարթֆոններով բջջային ինտերնետից օգտվելու համար

Orange-ի ցանցը Հայաստանում լավագույնն է սմարթֆոններով բջջային ինտերնետից օգտվելու համար

Գերմանական P3 աուդիտորական ընկերության կողմից Հայաստանում և եվրոպական մի շարք այլ երկներում կատարվել է միջազգային ուսումնասիրություն, որի արդյունքներով՝ 3G ինտերնետից սմարթֆոններով օգտվելու արագության չափանիշով Օրանժ Արմենիայի 3G+ ցանցն առաջինն է Հայաստանի օպերատորների և առաջին անգամ՝ նաև Եվրոպական երկրներում Orange-ի մասնաճյուղերի շարքում:

Միջազգային չափանիշներին համապատասխան իրականացված ուսումնասիրության ընթացքում գնահատվել են մի շարք պարամետրեր, ինչպես, օրինակ, մուտքը վեբ կայքեր՝ ներառյալ YouTube-ի գլխավոր էջ, տեսանյութերի դիտումն ինտերնետով, էլեկտրոնային հաղորդագրությունների առաքումն ու ստացումը, ֆայլերի վերբեռնումն ու ներբեռնումը, տրված հրամանին համակարգի արձագանքին սպասման ժամանակը և վեբ կայքեր մուտք գործելու համար պահանջվող ժամանակը:

«Հայաստանում և անգամ Orange-ի եվրոպական մասնաճյուղերի շարքում առաջինը ճանաչվելը մեզ համար կարծես ամանորյա նվեր լինի, որը պարգևատրում է մեր աշխատակիցների ջանքերը: Ամբողջ տարի մենք աշխատել ենք, որպեսզի Orange-ի խանութներում ստեղծենք սմարթֆոնը լավ առաջարկի հետ ձեռք բերելու ամենագրավիչ պայմանները. լայն ընտրություն, լավ գին, ապառիկ  0%-ով, լավագույն հետվաճառքային սպասարկումը, հեռախոսների ապահովագրություն: Այժմ մեզ համար շատ ուրախալի է նշել, որ երբ Orange-ի խանութներում բաժանորդները ձեռք բերեն սմարթֆոններ մեր ծառայությունների հետ միասին, նրանք նաև կօգտվեն բջջային ինտերնետի լավագույն որակից ու արագությունից», - նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հայաստանում փորձարկումներն իրականացվել են 2013թ. հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևան, Գյումրի, Վանաձոր և Էջմիածին քաղաքներում: Փորձարկումներն իրականացվել են նշված քաղաքների կենտրոններում, գործարար ու առևտրային շրջաններում և արվարձաններում:

Ուսումնասիրությունն իրականացվել է Orange Խմբի պատվերով, միջազգային առաջատար «P3 Communications» անկախ խորհրդատվական ընկերության կողմից: Այս ուսումնասիրությունը հեռահաղորդակցության ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շարունակական արշավի մի մասն է կազմում, որն ուսումնասիրում է Orange-ի եվրոպական շուկաներում 3G ցանցով շարժական ինտերնետ ծառայություններ մատուցող օպերատորների ցանցերի որակը:  

Նշենք, որ P3 communications ՍՊ ընկերությունն ավելի քան 10 տարի խորհրդատվական, տեխնիկական և փորձագիտական ծառայություններ է մատուցում հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություններին: Ի թիվս մի շարք այլ ծառայությունների՝ P3 communications ընկերությունը նաև շարժական լայնաշերտ ցանցերի բազմաթիվ անկախ փորձարկումներ է իրականացնում միջազգային անլար կապի խոշոր օպերատորների համար, ինչպիսիք են Telefónica Group, Vodafone Group, Deutsche Telekom/T-Mobile և Ֆրանս Տելեկոմ/Orange ընկերությունները:

Կարճ հասցե: geek.am/u/3168.html
Orange Հեռահաղորդակցություն Բջջային Ինտերնետ Օրանժ Արմենիա Ինտերնետ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram