Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
SOS. Նոր ծառայություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից
19/12/2013 19:52

SOS. Նոր ծառայություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր բաժանորդները հնարավորություն ունեն մշտապես տեղեկանալու իրենց մտերիմ կանխավճարային բաժանորդի քարտի վավերականության ժամկետի և հաշվեկշռի մասին և, հնարավորության դեպքում, վերալիցքավորելու այն:

Ընկերությունից հայտնում են, որ «SOS» ծառայությունից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ուղարկել հարցման հրահանգը, որի մեջ նշվում է կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը և այն գումարի չափը, որին հասնելու մասին բաժանորդը ցանկանում է տեղեկանալ:

Հարցման հրահանգը պետք է ուղարկել *155*կանխավճարային բաժանորդի հեռախոսահամարը*գումարի չափը# (օրինակ՝ *155*093298888*200#) ձևաչափով:

Կանխավճարային բաժանորդը տեղեկացվում է, որ իր քարտի հաշվեկշռի և վավերականության ժամկետի վերաբերյալ հաղորդագրության ստացման հարցում է ուղարկվել և ինքն է որոշում՝ հաստատել հարցումը, թե` ոչ:

Հարցումը հաստատելու համար անհրաժեշտ է ուղարկել *155*հարցումն ուղարկած բաժանորդի հեռախոսահամարը# հրահանգը:

Ծառայությունը տրամադրվում է անվճար: