Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Orange. նոր առաջարկ սիրիահայերի համար
17/12/2013 15:59

Orange. նոր առաջարկ սիրիահայերի համար

Այսօրվանից Orange-ը Հայաստանում բնակվող սիրիահայերին հնարավորություն է տալիս Սիրիայում բնակվող իրենց բարեկամների ու ընկերների հետ կապի մեջ լինել մատչելի սակագնով : Ընկերությունից հայտնում են, որ սիրիահայերը կարող են ձեռք բերել Սիրիա զանգահարելու 15 րոպե տևողությամբ րոպեների փաթեթներ՝ ընդամենը 1000 դրամով: Րոպեների փաթեթներ ձեռք բերելիս բաժանորդները րոպեի համար միջինում 30%-ով պակաս կվճարեն:

«Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք օգնել այժմ Հայաստանում բնակվող և երբեմն դժվար իրավիճակում գտնվող սիրիահայերին զանգահարել Սիրիայում գտնվող իրենց մտերիմներին մատչելի սակագնով: Մենք գիտենք, թե նրանց համար որքան կարևոր է կապի մեջ լինել իրենց ընկերների ու ընտանիքների հետ, նորություններ ստանալ նրանցից: Ավելին, սա ոչ թե ժամանակավոր լուծում է, այլ մշտական առաջարկ», – նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են փաթեթն ակտիվացնել՝ հավաքելով *111*34# հեռախոսի էկրանին կամ ուղիղ իրենց սմարթֆոնից՝ “My Orange” բջջային հավելվածի միջոցով: Փաթեթում ներառված րոպեները կարող են օգտագործվել ակտիվացնելուց հետո 15 օրվա ընթացքում:

Միջազգային րոպեների փաթեթների մասին ավելին՝ այստեղ: