Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung-ը պատասխանում է Apple-ին` Samsung Galaxy S4 Gold Edition
26/09/2013 12:59

Samsung-ը պատասխանում է Apple-ին` Samsung Galaxy S4 Gold Edition

Apple-ի կողմից օրեր առաջ թողարկված iPhone 5S մոդելի ոսկեգույն տարբերակի նկատմամբ առաջացած մեծ պահանջարկը Samsung կորպորացիային դրդել է հակադարձ քայլի:

Samsung-ի կողմից պատրաստվել են Samsung Galaxy S4 մոդելի Gold Pink և Gold Brown տարբերակները: Մի դեպքում հեռախոսի արտաքինը պատված կլինի ոսկեգույն և շագանակագույն գույներով, մյուսում` ոսկեգույն և վարդագույն: Galaxy S4 տեխնիկական տվյալները մնացել են նույնը:

Նոր մոդելների վաճառքը Samsung-ը սկսում է Արաբական Միացյալ Էմիրություններից, որտեղ ոսկեգույն iPhone 5S-ի նկատմամբ ամենամեծ պահանջարկն է արձանագրվել: