Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
iPhone 5S-ի և iPhone  5C-ի ինքնարժեքները տատանվում են 200$ սահմանում
25/09/2013 12:32

iPhone 5S-ի և iPhone 5C-ի ինքնարժեքները տատանվում են 200$ սահմանում

IHS Suppli վերլուծական ընկերությունը, օգտագործելով էլեկտրոնային սարքավորումների մասերի արտադրողների հետ իր ունեացած կապերը, պարբերաբար գնահատում է տարբեր էլեկտրոնային սարքավորումների ինքնարժեքը: Այս անգամ ընկերության կողմից գնահատվել է Apple-ի նոր սերնդի IPhone-նների 5S և 5C տարբերակները:

Առաջին հերթին նշենք, որ iPhone 5c և iPhone 5s մոդելների ինքնարժեքների տարբերությունը միայն 45$ է: 16GB ներքին հիշողությամբ iPhone 5S-ի ինքնարժեքը կազմում է 199 դոլար, իսկ 64GB-ի դեպքում` 218 դոլար: Ներառված է հավաքման գումարը ևս` 8 դոլար: 

Ինչ կայանում է iPhone 5C-ին, ապա այն այդքան էլ «էժան» չէ ինչպես սպասում էին շատերը: Այսպիսով գունավոր iPhone-ի 16GB տարբերակի ինքնարժեքն է 173$, իսկ 32GB տարբերակի դեպքում այն կամզում է 183$: Ներառված է հավաքման գումարը` 7$:

Ինչպես միշտ, սմարթֆոնի ամենաթանկ մասը էկրանն է` 41$, A7 պրոցեսորի ինքնարժեքը 19$ է, իսկ A6 պրոցեսորը Apple-ի համար արժենում է 13$: Touch ID մատնահետքերի սքաների ինքնարժեքը 7$ է: