Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել է պտտվող 13MP տեսախցիկով Oppo N1 սմարթֆոնը
24/09/2013 16:46

Ներկայացվել է պտտվող 13MP տեսախցիկով Oppo N1 սմարթֆոնը

Չինական Oppo ընկերությունը ներկայացրել է Oppo N1 սմարթֆոնը: Այն ունի 5.9″ տրամագծով և 1920×1080 կետայնությամբ էկրան (խտությունը կազմում է 373 ppi): Սմարթֆոնի պրոցեսորը 1.7 GHz հաճախականությամբ քառամիջուկ Snapdragon 600-ն է: Մարտկոցի հզորությունը 3610 mAh, իսկ օպերատիվ հիշողությունը 2 GB:

Սմարթֆոնն աշխատում է GSM (850/900/1800/1900), WCDMA (850/900/1700/1900/2100) ցանցերում, ունի նաև Bluetooth 4.0, NFC, 5G Wi-Fi 802.11ac, Wi-Fi Direct, Wi-Fi Display, GPS:

Պետք է առանձին նշել 13MP տեսախցիկի մասին, որն օժտված է CMOS սենսորով: Այն կարող է պտտվել և միաժամանակ կատարել և առջևի, և հետևի տեսախցիկի դերերը: Հեռախոսն աշխատում է Color OS օպերացիոն համակարգով, որի հիմքում Android-ն է: Սմարթֆոնը վաճառքում կհայտնվի հոկտեմբերին, մոտավոր գինը կկազմի 570$: