Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը ներկայացրել է նաև մատչելի iPhone 5C-ն
11/09/2013 10:52

Apple-ը ներկայացրել է նաև մատչելի iPhone 5C-ն

Երեկ երեկոյան Apple կորպորացիայի կենտրոնակայանում կայացած միջոցառման ընթացքում ներկայացվել է ոչ միայն iPhone 5S մոդելը, այլ նաև iPhone 5C ավելի մատչելի սմարթֆոնը:

iPhone 5C-ի պատյանը պատրաստված է պլաստիկից, իսկ կմախքը պողպատե է: Սմարթֆոնը կարտադրվի 5 գունային տարբերակով` դեղին, վարդագույն, կապույտ, կանաչ և սպիտակ: Ինչպես և iPhone 5S-ի դեպքում, սև մոդելը բացակայում է:

Հեռախոսի տեխնիկական տվյալներում նորարարություններ չկան: Այն ունի 4″ տրամագծով Retina էկրան: Աշխատում է Apple A6 պրոցեսորով և 1 GB օպերատիվ հիշողությամբ: Առաջարկվում է ներքին հիշողության երկու ծավալ 16 և 32GB: Հեռախոսի զինված է Bluetooth 4.0-ով, ունիվերսալ LTE մոդեմով և 3G-ով: Տեսախցիկը 8MPx է: Ըստ էության iPhone 5C-ն նույն iPhone 5-ն է, միայն ավելի հզոր մարտկոցով և այլ արտաքինով: