Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Lumia 625. վերջին սմարթֆոնը, որի վրա գրված է Nokia
10/09/2013 18:16

Lumia 625. վերջին սմարթֆոնը, որի վրա գրված է Nokia

Nokia ընկերությունը թողարկել է Lumia 625 սմարթֆոնը: Սմարթֆոնի թողարկումը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ հայտարարվեց, որ Microsoft-ը գնում է Nokia-յի սմարթֆոնների արտադրությունը: Հավանական է, որ Lumia 625-ը դառնա վերջին սմարթֆոնը, որի վրա գրված կլինի Nokia: Հիշեցնենք, որ Microsoft-ի հետ պայմանագրի համաձայն Nokia-յից Microsoft-ին են անցնում Lumia և Asha ապրանքային նշանները, իսկ Nokia անունը պարզապես վերանալու է սմարթֆոնների վրայից:

Lumia 625-ը մատչելի սմարթֆոն է, այն բավական խոշոր մոդել է`ավելի երկար և լայն քան 925 և 1020 մոդելները: Չնայած այն հանգամանքին, որ սմարթֆոնի էկրանի տրամագիծը 4.7 դույմ է, կետայնությունը բավական փոքր է` 800x480px: Մոդելն ունի 512 Mb օպերատիվ հիշողություն և Qualcomm 8930 1.2 GHz պրոցեսորով: 

Հատկանշական է, որ սմարթֆոնը զինված է LTE-ով, ինչը մատչելի մոդելների դեպքում այդքան էլ հաճախ չի պատահում: Մարտկոցի հզորությունը 2000 mAh է: Ավելացնենք, որ սմարթֆոնի հետևի մասը անչափ հեշտ կարելի է փոխել, Nokia կողմից առաջարկցում են մի քանի գունային լուծումներ: Հարկ եղած դեպքում կարելի է մի քանի վայրկյանում ամբողջովին փոխել սմարթֆոնի տեսքը: Իսկ մարտկոցը հանելու կամ  փոխելու համար պետք է չարչարվել, այն ամրացված է 8 պտուտակով:  Մոդելի microSIM և microSIM տեղադրման տեղերը չափազանց մոտ են միմյանց, պետք է ուշադիր լինել և չշփոթել դրանք:

Սմարթֆոնի տեսախցիկը 5MPx է, այն հնարավորություն ունի նկարելու 1080p որակի տեսանյութեր: