Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sony-ն ներկայացրել է Xperia Z1 սմարթֆոնը
05/09/2013 14:23

Sony-ն ներկայացրել է Xperia Z1 սմարթֆոնը

Բեռլինում ընթացող IFA ցուցահանդեսին Sony Կորպորացիան ներկայացրել է Sony Xperia Z1 (Honami) սմարթֆոնը, որն իր մեջ ներառել է Sony-ի բոլոր նորագույն տեխնոլոգիական լուծումները:

Սմարթֆոնն ունի ալյումինե պատյան և ջրակայուն է: Էկրանը` 5″, 1920×1080 կետայնությամբ, այն զինված է TRILUMINOS Display տեխնոլոգիայով, որը հնարավորություն է ընդձեռում ստանալ չափազանց վառ և բնական գույներ:

Xperia Z1-ում տեղադրված է քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 (2.2 GHz) պրոցեսոր: Սմարթֆոնն ունի 2 GB օպերատիվ հիշողություն: Հեռախոսի մարտկոցն ունի 3000 mAh հզորություն, որն  STAMINA էներգախնայող համակարգի հետ միասին հնարավորություն է տալիս 14 ժամ աշխատել խոսակցության ռեժիմով, 550 ժամ` սպասման, 40 ժամ` երաժշտություն լսելիս, 5.5 ժամ` տեսանյութեր դիտելիս:

Հեռախոսի ներքին հիշողությունը 16 GB է: Հնարավորություն կա նաև օգտագործել մինչև 64 GB ծավալով microSD քարտեր: Սմարթֆոնն աշխատելու է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: Այն կունենա 3 գույն` սպիտակ, սև և մանուշակագույն:

Սմարթֆոնում տեղադրված են GSM, UMTS (HSDPA 42.2 ՄԲթ/վ, HSUPA 5.76 ՄԲթ/վ) և LTE: Իսկ NFC տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կապ հաստատել Sony-ի այլ սարքավորումների հետ` հեռուստացույցներ, խելացի ժամացույցներ և այլն:

Հատուկ պետք է նշել Xperia Z1-ի տեսախցիկի մասին: Այն օժտված է G Lens ոսպնյակներով, իսկ կետայնությունը` 20.7 MPx է: Տեսախցիկն հագեցված է լուսանկարների մշակման BIONZ համակարգով:


Սմարթֆոնի հետ միասին Sony-ն ցուցադրել է նաև չափազանց հետաքրքիր հարակից սարքեր, որոնք աշխատում են նաև Sony-ի բոլոր Android սմարթֆոնների հետ: Այդ սարքերից են QX10 и QX100 օբյեկտիվները, որոնք սմարթֆոնին են միանում WI-FI-Ի միջոցով և այն դարձնում են չափազանց հոզոր լուսանկարժական սարք: Օբյեկտիվները կարող են տեղադրվել սմարթֆոնի վրա, նաև կարող են օգտագործվել սմարթֆոնից առանձնացված վիճակում: