Web

Yerevan Events-ը նոր կայք է գործարկել

Ամանորին ընդառաջ Yerevan Events նախագծի թիմը` ի ուրախություն մշակութային և ժամանցային իրադարձություններով հետաքրքրվողներին, ներկայանում է նոր կայքով և թարմացված բջջային հավելվածներով: Yerevan Events-ի հարթակներում ներկայացված են Երևանյան ակումբային, փաբային համերգները, փարթիները, թատրոնների ներկայացումները, ինչպես նաև բոլոր կինոթատրոնների ֆիլմացանկերը, վերջին ամիսներին նաև կրթական և բիզնես միջոցառումները: Նախագծի հավելվածներում և կայքում հատուկ առանձնացված են քաղաքում սպասվող տոնական, Ամանորյա միջոցառումները:

Յուրաքանչյուր օգտատեր, գրանցվելով Yerevanevents.am կայքում հնարավորություն կստանա ընտրել իր նախընտրելի միջոցառումները կամ վայրերը, հետևել և դրանցից պարբերաբար ստանալ հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ նորությունների վերաբերյալ՝ մշտապես տեղեկացված լինելով ինչպես առանձին հաստատության, այնպես էլ տարբեր հաստատությունների կողմից տվյալ օրը նախատեսվող կամ սպասվող միջոցառումներին:

Մշակութային միջոցառումների սիրահարներն ու ժամանցասերները կարող են ցանկացած վայրից հետևել Երևանյան բոլոր միջոցառումներին նաև իրենց iOS կամ Android օպերացիոն համակարգերով աշխատող հեռախոսներից կամ պլանշետներից: Անվճար բեռնելով Yerevan Events բջջային հավելվածը AppStore-ից և Play Market-ից օգտատերերը կարող են մեկ հպումով բացահայտել երևանյան մշակութային, ժամանցային, կրթական, սպորտային և այլ միջոցառումները, ինչպես նաև կինոթատրոնների ֆիլմացանկերին:

Yerevan Events միջոցառումների ուղեցույցը մշակվել է 2014 թվականին երիտասարդ հայ ՏՏ մասնագետների կողմից և այսօր երևանյան ժամանցասեր հասարակության շրջանում վայելում է մեծ տարածում, ինչի մասին են վկայում օրեցօր աճող օգտատերերի թիվը: Նախագծի նպատակն է տեղեկատվության տարածման ժամանակակից գործիքների միջոցով ակտիվացնել Երևանյան մշակութային և ժամանցային կյանքը, ինչպես քաղաքի բնակիչների այնպես էլ Երևանի այցելուների և հյուրերի համար:

Նախագծի թիմը ստեղծման առաջին իսկ օրվանից՝ օգտատերերին նորաոճ և ինովացիոն արտադրանքով ներկայանալու համար, մշտապես կատարում է ներդրումներ և կատարելագործում տեխնիկական լուծումները: