Web

Google Chrome-ը հրաժարվում է Flash-ից

Google կորպորացիան հայտարարել է, որ շուտով Google Chrome-ը կհրաժարվի Adobe Flash տեխնոլոգիաներից, որը կփոխարինվի ավելի որակյալ HTML 5-ով։

Բրոուզերի Chrome 53 տարբերակն այս տարվա սեպտեմբերից ավտոմատ կերպով կարգելափակի Flash բովանդակությունը։

Google-ը պարզաբանում է, որ Flash տեխնոլոգիաներից հրաժարումը կբերի անվտանգության խնդիրների քանակի և բրաուզերի աշխատանքի ժամանակի կրճատման։ Շուտով Flash-ը կարգելափակի նաև Firefox-ը։