Web

Instagram ներբեռնվող տեսանյութերի առավելագույն տևողությունն այսուհետ կկազմի 60 վայրկյան

Instagram ֆոտո-սոցիալական ցանցը պատրաստվում է զգալիորեն երկարացնել ներբեռնվող տեսանյութերի տևողությունը՝ 15 վայրկյանից հասցնելով 60-ի։

Առայժմ նոր գործառույթը հասանելի է միայն օգտատերերի փոքր խմբի՝ և iOS, և Android սարքերի համար։

Նոր գործառույթից կարող են նաև օգտվել գովազդատուները, որոնց ևս երկար տեսանյութեր ներբեռնելու հնարավորություն կտրվի։