Web

2015թ․ ամենատարածված ծածկագրերը

Արդեն 2016թ․-ն է։ Երկրագնդի բնակչության մեծամասնությունն արդեն տարիներ շարունակ օգտվում է համացանցից, ինչը կարծես թե պետք է բարձրացներ ինտերնետային գրագիտության մակարդակը, սակայն ամենաշատ օգտագործվող ծածկագրերի ցուցակը բոլորովին այլ բանի մասին է խոսում։ Օգտատերերը տարիներ շարունակ շարունակում են օգտագործել ամենահեշտ կռահվող և ամենապարզ ծածկագրեր, ինչն էլ շատ ավելի դյուրին է դարձնում հաքերների գործը։

Ներկայացնում ենք 2015թ․-ի ամենաշատ տարածված ծածկագրերի ցուցակը, որը կազմվել է Splash Data հարթակի կողմից։

Եթե ձեր որևէ ծածկագիր ներկայացված է այս ցուցակում կամ էլ այն նման կերպ պարզ է, ապա խելամիտ կլինի փոխել այն ավելի բարդով։

1. 123456 (2014-ի համեմատ չի փոխվել)

2. password (չի փոխվել)

3. 12345678 (+1 հորիզոնական)

4. qwerty (+1)

5. 12345 (+2)

6. 123456789 (չի փոխվել)

7. football (+3)

8. 1234 (-1)

9. 1234567 (+2)

10. baseball (-2)

11. welcome (Նոր)

12. 1234567890 (Նոր)

13. abc123 (+1)

14. 111111 (+1)

15. 1qaz2wsx (Նոր)

16. dragon (-7)

17. master (+2)

18. monkey (-6)

19. letmein (-6)

20. login (Նոր)

21. princess (Նոր)

22. qwertyuiop (Նոր)

23. solo (Նոր)

24. passw0rd (Նոր)

25. starwars (Նոր)