Web

Facebook-ը դրամահավաքի գործառույթ կգործարկի

Facebook-ը փորձարկում է դրամահավաքի գործիք, որը հնարավորություն կտա շահույթ չհետապնդող կազմակերպություններին դրամահավաքներ կազմակերպել իրենց ֆեյսբուքյան էջերում։

Նոր գործառույթի փորձարկման նպատակով՝ սոցիալական ցանցը համագործակցում է 37 կազմակերպության հետ։ Դրամահավաքի էջը կազմակերպություններին հնարավորություն է տալիս ներկայացնելու իրենց նպատակը, տեղադրելու տեսանյութեր կամ նկատներ և իհարկե, ստեղծել Donate կոճակ։

Դեռևս հայտնի չէ, թե երբ Facebook-ը ամբողջապես կգործարկի սույն գործառույթը։