Web

Կայքերի 25%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցում կայքերի մեկ քառորդի հիմքում ընկած է Wordpress-ը՝ աշխարհի ամենահայտնի և ամենաօգտագործվող CMS-ը։ W3Techs վերլուծական ընկերության հրապարակած տվյալների համաձայն Wordpress-ի միջոցով են գործարկված համացանցի բոլոր կայքերի 25%-ը։

Տարվա վերջ սպասվում է, որ Worpress-ի ցուցանիշը կհատի 25%-ի շեմը։ Կից նկարներում ներկայացված են հայտնի CMS-ները, նրանց մասնաբաժինները և դրանց փոփոխությունը վերջին տարիներին։