Web

Facebook-ից ամսական օգտվում է 1.5 մլրդ օգտատեր

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում հրապարակել է սոցիալական հսկայի որոշ ցուցանիշեր, որոնք էլ ներկայացնում ենք մեր ընթերցողին:

Այսպիսով, ամսական Facebook է այցելում 1.49 մլրդ օգտատեր, իսկ որոնումների օրական քանակը 1.5 մլրդ է: 850 մլն օգտատեր օգտվում է Facebook-ի խմբերից, իսկ 450 մլն օգտատեր՝ Events-ից: 40 մլն ընկերություն Facebook-ում էջ ունի: Facebook Messenger-ից ամսական օգտվում է 700 մլն օգտատեր:

Facebook-ին պատկանող Whatsapp-ից ամսական օգտվում է 800 մլն օգտատեր, իսկ Instagram-ի ամսական օգտատերերի քանակը 300 մլն է: Անվճար ինտերնետ հասանելիության Internet.org նախագծից օգտվողների քանակը 1 մլրդ է: