Web

ICANN-ի հետ կնքվել է .հայ դոմենային գոտու գործարկման պայմանագիրը

Ինտերնետ Հանրություն ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը և ICANN ղեկավար Ֆադի Շեհադեն կնքել են առաջին հայերեն «.հայ» դոմենային գոտու գործարկման պայմանագիրը: Պայմանագրի կնքման արարողությանը ներկա է եղել նաև Ինտերնետ Հանրություն ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը, ով մեք հեռ զրույցում նշեց, որ .հայ դոմենների վաճառքը կսկսվի երեք ամսից ոչ շուտ: Նախնական տեղեկությունների համաձայն .հայ դոմենների և .am դոմենների գինը կլինի նույնը՝ տարեկան 12 000 դրամ: