Web

Google Maps-ում Nigga House փնտրելու դեպքում հայտնվում է Սպիտակ Տունը

Ամերիկյան Venture Beats առցանց լրատվականը գրում է Google Maps հարթակում օգտատերերի կողմից իրականացված հերթական «չարաճճիության» մասին:

Խոսքն այն մասին է, որ Google Maps հարթակում փնտրելով Nigga House (փողոցային լեզվով՝ Սևամորթի տուն), դուք կհայտնվեք ԱՄՆ նախագահի նստավայր Սպիտակ տանը:

Նշենք, որ սա առաջին նման արարքը չէ, օրեր առաջ Google Maps-ում հայտնվել էր Android մարդուկի պատկեր, որը միզում էր Apple կորպորացիայի ապրանքային նշան հանդիսացող Կծած Խնձորի վրա: