Web

Similarweb. ամենաշատ այցելություն ունեցող հայկական կայքերը - ապրիլ 2015

Similarweb ինտերնետ վիճակագրական և վերլուծական նախագիծը հերթական անգամ թարմացրել է կայքերի այցելությունների տվյալները՝ հրապարակելով 2015թ.-ի ապրիլի ցուցանիշները:

Հրապարակված տվյալների համաձայն 2015թ.-ի ապրիլի ընթացքում ամենաշատ այցելություն ապահոված հայկական կայքերը հետևյալն են՝ 1. List.am (ընդհանուր ցուցակի 11-րդ հորիզոնական), 2. News.am (13), 3. 1in.am (14), 4. Dasaran.am (15), 5.  Blognews.am (19), 6. Tert.am (27), 7. Vivarobet.am (29) , 8. Auto.am (32),  9. Orer.am (39) և 10. Bestinfo.am (43):

Առաջատար կայքերի մեծամասնությունը՝ թվով 6, տեղեկատվական նախագծեր են: Տասնյակում տեղ է գտել հայտարարությունների երկու և մեկ դպրոցական նախագիծ: