Web

Similarweb. ամենաշատ այցելություն ունեցող հայկական կայքերը - մարտ 2015

Similarweb ինտերնետ վիճակագրական և վերլուծական նախագիծը հերթական անգամ թարմացրել է կայքերի այցելությունների տվյալները՝ հրապարակելով 2015թ.-ի մարտի ցուցանիշները:

Հրապարակված տվյալների համաձայն 2015թ.-ի մարտի ընթացքում ամենաշատ այցելություն ապահոված հայկական կայքերը հետևյալն են՝ 1. List.am (ընդհանուր ցուցակի 10-րդ հորիզոնական), 2. News.am (12), 3. 1in.am (15), 4.  Blognews.am (20), 5.  Dasaran.am (21) 6. Auto.am (22), 7. Tert.am (24), 8. Vivarobet.am (29) , 9. Shamshyan.com (30) և 10. Rate.am (39):

Ինչպես և սպասվում էր, առաջատար կայքերի մեծամասնությունը՝ թվով 5, լրատվական նախագծեր են: Տասնյակում տեղ է գտել 2 հայտարարությունների և մեկական դպրոցական ու ֆինանսական նախագիծ: Փետրվարի համեմատ առաջատար տասնյակում նոր կայքեր չեն հայտնվել: