Web

YouTube-ը սկսել է աջակցել 360° տեսանյութերը

Այս նոր ձևաչափը հասանելի է դիտման Desktop PC և Android սարքերի համար: Այն դեռևս չի աշխատում iOS-ի սարքավորումների վրա, սակայն ընկերության մասնագետներն աշխատում են այս հարցի լուծման վրա:

Ըստ YouTube-ի, պանորամային տեսանյութերի թողարկման աջակցումը կապված է բազմաթիվ բրենդերի խնդրանքների հետ, որոնք հետաքրքրված են այս ֆորմատով, քանի որ այն ավելի լավ միջոց է ապրանքի, ծառայության կամ կազմակերպության ներկայացման համար: 

360° տեսանյութերի նկարահանումներն աջակցում են հետևյալ տեսախցիկները՝ Bublcam, 360cam Giroptic, IC Real Tech Allie, SP360 Kodak and RICOH THETA:

YouTube–ը հրավիրում է բոլոր կազմակերպություններին և տեսանյութերի ստեղծողներին այցելել կայանալիք YouTube–ի տեխնոլոգիաների ցուցահանդեսին, որը տեղի կունենա ապրիլ ամսին, որտեղ նրանք կկարողանան իմանալ ավելին այն տեխնոլոգիաների մասին, որոնք պետք են պանորամային տեսանյութեր ստեղծելու  համար: 

Ներկայացնում ենք ներկայացված է 360 ատիճան տեսանյութի օրինակ՝

Հիշեցնենք, որ փետրվարին YouTube թողարկել է բազմառակուրսային տեսանյութերի աջակցում: Նոր ձևաչափը հասանելի է միայն սահմանափակ քանակությամբ օգտատերերի համար: