Web

Facebook-ի նոր ֆունկցիան հնարավորություն է տալիս օգտահաշիվը կտակել ընկերոջը

Facebook սոցիալական ցանցը ներկայացրել է նոր ֆունկցիա, որն օգտատիրոջը հնարավորություն է տալիս իր օգտահաշիվը «կտակել» ընկերոջը: Ներկա պահին այս գործառույթը հասանելի է միայն ԱՄՆ տարածքում բնակվող օգտատերերի համար: 

Այժմ սոցցանցի օգտատերը կարող է ընտրել այսպես կոչված «legacy contact»` ընկերների ցուցակից որևէ մեկին, ով տվյալ օգտատիրոջ մահվան դեպքում կկարողանա փոխել էջի կարգավորումները, գլխավոր նկարը, ինչպես նաև Facebook-ից ջնջել այդ էջը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցիալական ցանցը մահացած օգտատերերի համար գործարկել էր հատուկ ռեժիմ, որի միջոցով օգտատիրոջ մահվան մասին ծանուցում էր ուղարկվում նրա բոլոր ընկերներին, այնուհետև Facebook-ը հատուկ հրապարակման միջոցով հաստատում էր այդ տեղեկատվությունը: