Web

Օգտահաշվի անվտանգությունը ստուգելու դիմաց Google Drive-ը 2 Գբ հիշողություն է նվիրում

Փետրվարի 10-ը նշվում է որպես «Ապահով համացանցի» օր: Այդ օրն առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Ցանցում օգտահաշիվների և անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը: Այս առիթով Google ընկերությունը թարմացրել է իր անվտանգության ծառայությունն ու անգամ փոքրիկ նվեր է պատրաստել իր օգտատերերի համար: 

Բոլոր օգտատերերն իրենց օգտահաշիվների անվտանգությունը ստուգելու դեպքում Google Drive ամպային ծառայությունում որպես նվեր 2 Գբ հիշողություն կստանան: Անհրաժեշտ է պարզապես ստուգել օգտահաշվից իրականացված վերջին գործողություններն ու գաղտնաբառը վերականգնելու համար անհրաժեշտ անձնական տվյալների ճշմարտացիությունը:

Google-ի այս ակցիան գործելու է մինչև փետրվարի 17-ը, իսկ 2 Գբ ավելացված հիշողությունը հասանելի կլինի նույն ամսվա 28-ից: