Beeline. «Անվտանգ համացանց» կրթական դասընթացներ ամառային ճամբարներում

Beeline-ի և Վորլդ Վիժն Հայաստանի ղեկավարներն այցելեցին Հանքավանի Զեփյուռ ճամբար, որտեղ անցկացվում է «Անվտանգ համացանց» խորագրով դասընթացը։

«Անվտանգ համացանց» դասընթացի նպատակն է 11-14 տարեկան երեխաներին փոխանցել մի շարք հմտություններ համացանցի, դրանից անվտանգ օգտվելու կանոնների, համացանցում ճիշտ կողմնորոշվելու, ինչպես նաև համացանցի բացասական կողմերից խուսափելու վերաբերյալ: Այս դասընթացին մասնակցում են Թալինից շուրջ 20 երեխա:

«Այսօր համացանցը հասանելի է երեխաներին և դրանից ճիշտ ու անվտանգ օգտվելու կարողությունը կարևոր է մեր օրերում. այս դասընթացների միջոցով փորձում ենք զարգացնել համացանցի և համացանցից օգտվելու կանոնների վերաբերյալ երեխաների գիտելիքները` հետագայում սպառնացող վտանգներից խուսափելու համար»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Լինելով պատասխանատու ՏՏ ընկերություն Beeline-ը խիստ շահագրգռված է, որպեսզի իր ծառայություններն լիարժեք օգտագործվեն հօգուտ մեր հաճախորդների։ Անվտանգությունը համացանցում շատ կարևոր է, հատկապես դեռահասների շրջանում, և մենք մեր կողմից անում ենք հնարավորը՝ նրանց անհրաժեշտ գիտելիքներով զինելու համար։ Վստահ ենք, որ այդ գիտելիքները կփոխանցվեն նաև իրենց ընտանիքներին և ընկերներին, ինչի շնորհիվ շատերի կյանքը կփոխվի դեպի լավը», - նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։     

Դասընթացն իրականցվում է «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի շրջանակներում, որի մեկնարկը տրվել է 2017-ի մարտին Վորլդ Վիժն Հայաստանի և Beeline-ի կողմից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում կազմակերպել 30 դասընթաց Երևանի, Թալինի, ինչպես նաև Կապանի 600 երեխաների համար: Ծրագրի նպատակն է բարձրացնել երեխաների ու նրանց ծնողների` ինտերնետից անվտանգ օգտվելու մասին իրազեկվածության մակարդակը:

--------------------

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է  «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Վորլդ Վիժնը քրիստոնեական, երեխայակենտրոն և համայնքահեն կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։ Կազմակերպության գործունեությունն իրականացվում է մի քանի ուղղություններով` երեխաների առողջություն և զարգացում, նրանց իրավունքների պաշտպանություն, երիտասարդների հզորացում ու տնտեսական զարգացում: Վորլդ Վիժնն Հայաստան է եկել 1988թ.-ին: Այսօր կազմակերպությունը գործում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում` ծառայություններ մատուցելով 250-ից ավելի համայնքներում ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին։