Կայացավ Outthink University Startup Culture միջոցառումը

2017թ-ի հուլիսի 14-ին տեղի ունեցավ «ISTC Outthink University Startup Culture» միջոցառումը, որը նախաձեռնել էին IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) և Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը (EIF):

Միջոցառման մեկնարկից հետո իր խոսքով հանդես եկավ ISTC կենտրոնի կրթական ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը, ով ներկայացրեց կենտրոնի կողմից մշակված և իրականացվող կրթական ծրագրերը և խոսեց կենտրոնի արաջիկա նախաձեռնությունների ու զարգացումների մասին:  Ներկայացվեց նաև ԵՊՀ և ISTC համատեղ նոր մագիստրոսական ծրագիրը, որը կմեկնարկի 2017թ. սեպտեմբերին:

«Տվյալների գիտությունը բիզնեսում» անվանումը կրող մագիսրտոսական այս ծրագիրը գործելու է ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում, կունենա 1 տարի 6 ամիս տևողութուն, և բաց է ՀՀ բոլոր ուսանողների համար՝ անկախ բուհից:  Սա յուրահատուկ համագործակցություն է, քանի որ դասընթացների մեծ մասը կիրականացվի ISTC կենտրոնում և հիմնված կլինի IBM ակադեմիական նախաձեռնության կրթական ռեսուրսների վրա՝ ներառելով ծրագրավորման հատուկ դասեր (փայթն ծրագրավորում, մեքենայական ուսուցում, մեծ տվյալների վերլուծություն և այլ): Բոլոր դասավանդող դասախոսները կանցնեն համապատասխան վերավորակավորման դասընթացներ:

Հաջորդիվ՝ ISTC ստարտափ մշակույթի մասին իր խոսքով հանդես եկավ ISTC բիզնեսի զարգացման մենեջեր Արեգ Գևորգյանը, ով խոսեց համալսարաններում նորարարության և ձեռներեցության մշակույթի մասին, ներկայացրեց կենտրոնի ստարտափ ակսելերացիոն մոդելը և ուսանողանական ծրագրերի բնութագիրը:

«ISTC Outthink University Startup Culture»-ի ընթացքում նաև տեղի ունեցավ ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը, որի ընթացքում ուսանողները ստացան իրենց ավարտական վկայականները:  Ծրագիրն անցկացվում է արդեն 4-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 30 ուսանող՝ ՀՀ տարբեր համալսարաններից:

4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների՝ 2 հիմնական ուղղությամբ․

- բիզնես (Թվային մարքեթինգ և անալիտիկա, SEO, PPC and E-Mail մարքեթինգ, Բիզնես վերլուծություն և վիճակագրություն IBM SPSS ծրագրի միջոցով, Ձեռնարկատիրություն, Ֆինանսական վերլուծություն և IBM Cognos, Բիզնես պրոցեսների կառավարում և IBM BPM)

- տեխնոլոգիական (Java հավելվածների ծրագրավորում, Python և բջջային հավելվածների ծրագրավորում, Կիբերանվտանգություն, Աշխարհագրական տվյալների բազաների կառավարում, Մեքենայական ուսուցում, Հավելվածների ծրագրավորում IBM Watson և IBM Bluemix միջավայրում):

Այնուհետև մասնակիցներից ձևավորվել են թիմեր, ովքեր աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա:

Նախագծերի շարքում էին՝ «Joby» հավելվածը, որը, առանց ինքնակենսագրական տվյալների (CV) առկայության, կօգնի հեշտ և արագ գտնել աշխատանք, որը կհամապատասխանի մարդկանց հմտություններին, M.In.D թիմի կողմից լրացված իրականության հիման վրա ստեղծված «Spots» խաղը, որի միջոցով կարելի է քաղաքում զբոսնելիս լուծել տարբեր վիկտորինաներ:

Հետաքրքիր նախագծերից են նաև՝ «MeNew» ինովացիոն մենյու հավելվածը, որը թույլ է տալիս ֆիլտրել մենյուն՝ ըստ նախասիրությունների և «Easy Parking»-ը, որի միջոցով դուք կարող եք շատ արագ գտնել կայանատեղի և անվտանգ կայանել մեքենան՝ խնայելով ձեր ժամանակը:

Ավարտական ծրագրերի ներկայացումից հետո ձեռներեց (Serial entrepreneur, BA consultant) և ռազմավարական խորհրդատու Չուս Լոզանը ներկայացրեց միջազգային փորձը՝ ստարտափ մշակույթի ձևավորման և էկոհամակարգի զարգացման տեսանկյունից: Հատուկ անդրադարձ արվեց ՀՀ-ում Business Angel ցանց ստեղծելուն և դրա հետ կապված հնարավորություններին:

Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաև «YSU Startup Challenge Summer 2017»-ը, որի նպատակն է օգնել ուսանողական թիմերին`իրականություն դարձնել իրենց գաղափարներն ու նախագծերը: Մրցույթը կիրականացվի յուրահատուկ մոդելով և նախատեսված է միայն ԵՊՀ ուսանողների համար:

Միջոցառման ժամանակ նաև հատուկ հյուրերը կիսվեցին իրենց մտքերով և կարծիքներով, այնուհետև բաց քննարկում ունեցան միմյանց հետ: