Յուքոմ ներկայացնում է նոր կատակերգություն՝ «Փախիր կամ ամուսնացիր»

Մկրտիչ Արզումանյանը, «Persona Grata Group»-ը և «Յուքոմ» ընկերությունը ներկայացնում են հայկական արտադրության զվարճալի ընտանեկան կատակերգություն, որն անտարբեր չի թողնի և ոչ մեկին:

Հումորային և արկածային այս Ֆիլմը պատմում է մի սովորական տաքսու վարորդի մասին, ով վարում է ոչ այնքան սովորական մեքենա: Գլխավոր հերոսը կենսուրախ ու փոքր-ինչ անլուրջ բնավորության տեր մարդ է: Սակայն, մի օր նրա կյանքը կտրուկ փոխվում է, երբ նրա մեքենան է նստում իր իսկ սեփական հարսանիքից փախած հարսնացուն:

«Փախիր կամ ամուսնացիր». այսպես էն անվանել կատակերգությունը ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանը և պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանը: Մարտի 3-ից «Փախիր կամ ամուսնացիր» արկածային կատակերգությունը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում:

«Շատ լուսավոր ֆիլմ է ստացվել: Հեշտ  ու հաճելի էր նման պրոֆեսիոնալ թիմի հետ աշխատելը: Ամենազարմանալին Իվետա Մուկուչյանի հրաշալի դերասանական խաղն էր, քանի որ մինչ այս նա չէր նկարահանվել որևէ ֆիլմում»,- նշեց ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Մկրտիչ Արզումանյանը:

«Մեծ պատասխանատվության զգացում կա, քանի որ խնդիր էր դրված ստեղծելու ֆիլմ, որը նման չէր լինի մյուսներին: Հուսով եմ, որ այս ֆիլմը կարդարացնի մեր բոլորի սպասելիքները»,-ասաց «Persona Grata Group»-ի հիմնադիր, պրոդյուսեր Տիգրան Համբարձումյանը:

«Այս ֆիլմն ստեղծված է ընտանեկան  դիտման համար: Այն շատ հետաքրքիր է լինելու, և մենք հորդորում ենք բոլորին անպայման դիտել այն»,-նշեց «Յուքոմ» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Գլխավոր դերերում՝ Մկրտիչ Արզումանյան, Իվետա Մուկուչյան
Ռեժիսոր՝ Հայկ Կբեյան
Սցենարի հեղինակ՝ Աշոտ Աբրահամյան
Մոնտաժող՝ Ռազմիկ Մարգարյան
Օպերատոր՝ Արթուր Ուստյան
Կոմպոզիտոր՝ Տիգրան Գրիգորյան

Մաղթում ենք բոլորին ուրախ դիտում և երաշխավորում ենք, որ ոչ մի կինոդիտող չի խուսափի բարձր տրամադրությունից և հաճելի տպավորություններից: